Մահացել է Ռեզո Գաբրիաձեն՝ «Մի տխրի», «Միմինո» եւ «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարների հեղինակ
Culture84 տարեկան հասակում կյանքից հեռացել է վրացի եւսովետական սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր, նկարիչ եւ քանդակագործ Ռեզո Գաբրիաձեն: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը` վկայակոչելով երկրի մշակույթի նախարարության հաղորդագրությանը: Մահվան պատճառը չի նշվել:
«Ռեզո Գաբրիաձեի մահն անուղղելի կորուստ է վրացական մշակույթի համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ռեզո Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականին Քութաիսի քաղաքում: Նա գրել է ավելի քան 35 ֆիլմի սցենար, այդ թվում՝ «Մի վշտանա», «Միմինո», «Ֆրիքս», «Կին-ձա-ձա», «Տարօրինակը», «Անձնագիր» ֆիլմերի: 1981 թվականին Գաբրիաձեն հիմնադրել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնը: