ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒՆԻՍԻ)․ Դադարեցվել է Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1588– վախճանվել է ծագումով հայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանը:
1908-ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:
1918- Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։
1941– ծնվել է քանդակագործ Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին։
1954– վախճանվել է նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։
2009-«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:
2011-ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:
2013-Երևանի նորընտիր ավագանին անցկացրել է առաջին նիստը, որի ժամանակ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:
2015-Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:
2017-կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2019- Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով։
2020-գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետ:
ԱՇԽԱՐՀ
218-տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմնակիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմնակիցների լեգեոնների հաղթանակով:
1509-Պիզան կապիտուլ յացիայի է ենթարկվել Ֆլորենցիական Հանրապետության կողմից: Պիզայի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:
1783– Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ:
1786-Նյու Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:
1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:
1824-Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:
1869– Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է աշխարհի առաջին փոշեկուլը:
1876– վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:
1912– Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:
1928-իրականացվել է ԱՄՆ-Ավստրալիա առաջին ավիաթռիչքը:
1946-հիմնադրվել է լրագրողների առաջին համաշխարհային կազմակերպությունը:
1948-Չել յաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:
1963-ամերիկյան կարդիոլոգները սկսել են հակածխախոտային առաջին պայքարը:
1965-ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «ՊեպսիԿոլա» ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:
1988- ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ փուլի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը:
2011-Բելառուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք կոչվում էին «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով»:
2019- Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ՝ ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը:
2020 -ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում