Բաքվում դատում են գերեվարված հային
International news2020-ի նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին դատում են Բաքվում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջին նիստը տեղի կունենա այսօր Բաքվի ռազմական դատարանում։
Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքյանը (ծնվ. 1979 թ.) մեղադրվում է որպես վարձկան ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այսպիսի մեղադրանքի համար հիմք է հանդիսացել գերեվարվածի քաղաքացիությունը:
Նշենք, որ ոչ միայն Էուլջեքյանը, այլ նաև հայկական Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ պատերազմի օրերին կամավորագրվել էին և մեկնել ռազմաճակատ՝ հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները դատական գործեր են հարուցել մի քանի տասնյակ գերեվարված հայերի նկատմամբ։
Վիգեն Էուլջեքյանը Լիբանանից է, տնտեսական և քաղաքական բարդ իրավիճակի պատճառով տեղափոխվել էր Հայաստան և 2017-ին դիմել քաղաքացիություն ստանալու համար։ 2019-ից Վիգենը Հայաստանում տաքսի էր վարում, ինչպես նաև զբոսաշրջիկների էր տեղափոխում։
Շարունակությունը՝ այստեղ