Ավստրալիայի իշխանությունն արգելել է AstraZeneca-ի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար
International newsԱվստրալիայի իշխանությունն արգելել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը:
« AstraZeneca-ի պատվաստանյութն արդյունավետ է եւ կանխում է ծանր հիվանդություններ, որոնք առաջացել են կորոնավիրուսի հետեւանքով, սակայն մեր գործողությունները հիմնված են ապացույցների վրա, եւ ապացուցվել է, որ դրա կիրառումը կապ ունի 50-59 տարեկան տարիքային խմբում թրոմբոզի զարգացման բարձր ռիսկի հետ»,-պարզաբանել է նախարարը:
Նրա խոսքով՝ ծրագրվում է Ավստրալիայի ողջ տարածքում մոտ 100 կլինիկայում սկսել պացիենտների պատվաստումը Pfizer եւ BioNTech-ի պատվաստանյութով: