Ռուսաստանցի պաշտոնյան հայտնել է իր կարծիքը, թե ինչ պետք է անեն «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը
International newsՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլիցկին, ով դիտորդ էր Հայաստանում կայացած ընտրություններում, նշել է, որ հիմա պարտված ուժերը պետք է կարևոր որոշում կայացնեն և նստեն բանակցությունների սեղանի շուրջ. «Քաղաքացիներն այսօր բաժանված են, սակայն նրանց բոլորին միավորում է Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը: Դրա համար պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, մարդկանց չհանել փողոց, չսադրել բախումներ, նստել պայմանավորվել՝ ի բարօրություն Հայաստանի»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն աշխատատեղերի բարձրացման անհրաժեշտություն ունի:
«Այն ուժերը, որոնք ունեն կոշտ հակառուսական հռետորաբանություն, նույնիսկ մեկ տոկոս չեն հավաքել: Նման կուսակցություններ եղել են: Նրանք աշխատում են պետդեպի ցուցումներով, ֆինանսավորվում են հենց նրանց կողմից, ինչպես նաև ԵՄ որոշ կուսակցությունների կողմից»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ