Էրդողանի պլանները՝ Շուշիի հյուպատոսությունից մինչև «Զանգեզուրի միջանցք»
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 21-ի կառավարության նիստին հաջորդած ասուլիսում խոսել է նախորդ շաբաթ Ադրբեջան և Շուշի կատարած այցի մասին:
Պատմել է, որ Ֆիզուլիից ավտոճանապարհով է գնացել Շուշի և ճամփին տեսել է պատերազմի թողած հետքերը: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին, Արևմուտքին ու բոլորին հրավիրել է՝ տեսնելու «Ղարաբաղում իրականացված ավերը»:
Խոսելով Շուշիի մասին՝ Էրդողանն ասել է, որ «ադրբեջանական մշակութային քաղաք Շուշիից 100-ավոր պատմական հուշարձաններ են վերացվել՝ իբր տարածաշրջանից թուրքական կնիքը ջնջելու նպատակով: Հույս է հայտնել, որ կարճ ժամանակում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքները կվերականգնվեն, իսկ ադրբեջանցի փախստականները կվերադառնան։
Ըստ Էրդողանի՝ իրենք Ղարաբաղի վերականգնման հարցում «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքի ոգուն համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում:
«Շուշիի հռչակագրով մեր հարաբերություններում նոր շրջան ենք բացել: Այդ հռչակագրի շրջանակներում շատ մոտ ապագայում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պայմանագրեր կստորագրեն, որոնցով ավելի կամրացնենք մեր եղբայրության իրավական հիմքերը: Կարճ ժամանակում, վճռականորեն և արագ կյանքի կկոչենք մեր օրագարգում եղած բոլոր հարցերը՝ Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև «Զանգեզուրի միջանցքի» գործարկում։ Նախատեսում ենք այս թեմաների վերաբերյալ հստակ քայլեր իրականացնել առաջիկա ամիսներին»։
Շարունակությունը՝ այստեղ