Այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Սակայն մի շարք փորձագետների և քաղաքագետների համոզմամբ, իրականում այդ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև որոշ առումներով ավելի է խորացել: Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը կարծում է, որ եթե ընտրություններին արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը:
«Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018-ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,- «Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը ևս բացառվում է:
Միևնույն ժամանակ Բադալ յանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: «Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,- նշեց քաղտեխնոլոգը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում