«Հայերը, քվեարկելով Փաշինյանի օգտին, հանձնել են իրենց երկիրը». «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
polit.info-ն գրում է, որ անհնար է հասկանալ, թե Հայաստանում անցկացված ընտրությունների ժամանակ ինչպես են ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Մեկնաբանելով առկա իրավիճակը՝ քաղաքագետ Գևորգ Միրզայանը մեջբերել է ռուս լրագրող Դմիտրի Օլ շանսկու կարծիքը. «Հայերը հոգնել են հայ լինելուց: Նրանք հոգնել են լինել «փոքր, բայց հպարտ», առանձնահատուկ ժողովուրդ իրենց չճանաչված Ղարաբաղով, լեռնային արոտավայրերով և հին քարերով, որոնց համար պետք է սպանել կամ սպանվել: Նրանք արդեն պատերազմ, քար ու արոտ չեն ուզում: Նրանք ուզում են գնալ այնտեղ, որտեղ կա Ինստագրամ, Մակրոն և Քիմ Քարդաշյան»: Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Փաշինյանին ընդդիմադիր ընտրողների պասիվությունը կարելի է բացատրել միայն «անտարբերությամբ»:
Այդ մարդկանց այլևս չի հետաքրքրում, թե ինչ է սպասում իրենց երկրի ապագային: Եվ այդ հայերն իրենց երկրի ներկա տարածքն ընկալում են միայն որպես «կենտրոնական գրասենյակ», որտեղից միշտ էլ կարելի է մեկնել Ռուսաստան կամ Ֆրանսիա: Այժմ, ըստ Միրզայանի, պարզ է, թե ինչ կլինի հետո: Անկարան և Բաքուն կօգտվեն Երևանի թուլությունից և կանգ չեն առնի, քանի դեռ վերջապես ծնկի չեն բերել Հայաստանը. կգրավեն հայկական տարածքներ, ինչպես նաև կդադարեցվեն ցանկացած խոսակցություններ Հայոց ցեղասպանության մասին: Եվ դրանում Փաշինյանը նրանց կօգնի ներսից՝ անելով այն ամենը, ինչ իրենից պահանջվում է, միևնույն ժամանակ ամեն ինչում մեղադրելով Ռուսաստանին, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների սրմանը:
Եզրափակելով՝ Միրզայանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը լռում այս իրավիճակում, և ինչո՞ւ է Մոսկվան ճանաչել ընտրությունները: «Պատասխանը շատ պարզ է: Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան իրենք հայերն են: Եթե Հայաստանի քաղաքացիները կողմ են քվեարկել Փաշինյանին (ընտրատեղամասերում կամ ուղղակի տանը մնալով), եթե նրանք հանուն Ինստագրամի և Քարդաշյանի հրաժարվել են պայքարել հայոց պետականության համար, եթե խորապես թքած ունեն իրենց երկրի վրա, ապա ինչպե՞ս կարող է Ռուսաստանը օգնել այս իրավիճակում: Հայերը կատարել են իրենց ընտրությունը. նրանք հրաժարվել են ինչպես քաղաքական ազգի կարգավիճակից, այնպես էլ Հայաստանի պետականության ապագայից: Եվ հիմա նրանց կարելի է միայն խղճալ», - եզրափակել է Միրզայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում