Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կանայք երազում են գրավիչ կրծքեր ունենալ, սակայն կան նաև գեղեցիկ սեռի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք դուրս են գալիս այդ ստանդարտներից: Ինչպես հայտնում է Օrer.am-ը` վկայակոչելով mif-facts.ua-ին, բացառություն չէ նաև ամերիկուհի Ժասմին Տրիդեվիլը, ով ցանկանում էր ունենալ 3 կուրծք:
Այս աղջիկը 21 տարեկան է, բնակվում է Ֆլորիդայում: Հետաքրքիրն այն է, որ Ժասմինը միշտ էլ երազել է 3 կուրծք ունենալ:
Աղջիկը խոստովանում է, որ այնքան էլ հեշտ չէր այնպիսի մասնագետ գտնել, ով կստանձներ կատարել այդ արտասովոր վիրահատությունը: Ավելի քան 50 բժիշկ հրաժարվել են կատարել այդ վիրահատությունը և չնայած բազմաթիվ մերժումների՝ աղջիկն այնուամենայնիվ գտավ պլաստիկ վիրաբույժի, ով ստանձնեց իրականացնել այդ բարդ գործընթացը:
Աղջիկը 20.000 դոլար է ծախսել երրորդ կուրծքը ձեռք բերելու համար, որպեսզի հնարավորություն ստանա մասնակցելու ռեալիթի շոուների: Նշենք նաև, որ Ժասմինի ծնողները բավականին ցավալի են ընդունել այդ արարքը և դադարեցրել են բոլոր տեսակի շփումները նրա հետ: