«Ուրարտուի» կազմում Սլովենիա են մեկնել 24 ֆուտբոլիստներ (ֆոտո)
SportՖուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երևանի «Ուրարտուն» հուլիսի 5-ին Երևան-Մարիբոր ուղիղ չվերթով մեկնել է Սլովենիա, որտեղ հուլիսի 8-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։
«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դարպասապահներ. Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան:
Պաշտպաններ. Էդգար Գրիգորյան, Սալոմոն Նիրիսարիկե, Վադիմ Պարամոնով, Նանա Անտվի, Աննան Մենսահ, Պյոտր Տեն, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Էրիկ Փիլոյան:
Կիսապաշտպաններ. Հակոբ Հակոբյան, Ուգոչուկվու Իվու, Վիտինյո, Օլեգ Պոլյակով, Նարեկ Գրիգորյան, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Ռոբերտ Բաղրամյան, Պիտեր Մուտումոսի, Լիվիո Միլտս:
Հարձակվողներ. Արթուր Միրանյան, Կարեն Մելքոնյան, Գևորգ Տարախչյան:
«Մարիբոր» - «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Սլովենիայի «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։