Ստեղծվել է օնլայն-հաշվիչ, որը կանխատեսում է մահվան ամսաթիվը
SocietyԿանադայում գիտնականները ստեղծել են օնլայն-հաշվիչ, որը կանխատեսում է տարեց մարդու մահվան ամենահավանական ժամանակը։ Այս մասին հայտնում է Կանադական բժշկական ասոցիացիայի ամսագիրը:
Նման անսովոր համակարգ ստեղծելը գիտնականներին դրդել է վիճակագրությունը, համաձայն որի՝ երկրի տարեց մարդկանց 80 տոկոսը կյանքի վերջին տարում չի ստանում անհրաժեշտ խնամք և նրանց մեծ մասը մահանում է անկանխատեսելի պատճառներով: Նման հաշվիչը թույլ է տալիս բժիշկներին և տարեցների հարազատներին հասկանալ, թե ինչի կարիք ունեն նրանք:
Համակարգը մշակվել է 6 տարվա ընթացքում տնային խնամքի ծառայություններից օգտվող 491 հազար մարդու տվյալների հիման վրա: Օգտագործելով այս տեղեկատվությունը՝ հետազոտողները պարզել են, թե որոնք են մահվան հիմնական գործոնները:
Շարունակությունը՝ այստեղ