Անգլիացի երկրպագուները 11 մետրանոցի ժամանակ լազերային լույսով փորձել են խանգարել Շնեյխելին (ֆոտո)
SportԵվրո-2020-ի կիսաեզրափակիչի խաղում անգլիացի երկրպագուները Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելին փորձել են խանգարել Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնի իրացրած 11 մետրանոցի ժամանակ: Ֆանատները լազերային լույս են գցել «Լեսթերի» դարպասապահի դեմքին:
Չնայած դրան՝ Շմեյխելը հետ էր մղել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողի հարվածը, սակայն Քեյնը երկրորդ փորձից գրավել էր դարպասը և հաղթանակ պարգևել անգլիացիներին:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչում անգլիացիների մրցակիցը կլինի Իտալիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին: