Իլհամ Ալիևը բարձրաձայնել է որդու հիվանդության մասին
International newsԱդրբեջանական յութուբյան ալիքներից Azad Söz-ը հերթական բացահայտումն է արել Իլհամ Ալիևի որդու՝ Հեյդար Ալիևի առողջական վիճակի վերաբերյալ։
Որպես ապացույց ներկայացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ Շուշի գնալու ճանապարհին ավտոբուսում Իլհամ Ալիևի ունեցած զրույցից առանձնացված մի վիդեոդրվագ՝ հաղորդման հեղինակը պնդում է, որ Հեյդար Ալիևն առողջական լուրջ խնդիրներ ունի և այժմ բուժվում է Թուրքիայի հիվանդանոցներից մեկում։
Վիդեոդրվագում, որը ըստ հաղորդման հեղինակի անմիջապես հեռացվել է թուրքական և ադրբեջանական հեռուստաալիքներից և համացանցից, Իլհամ Ալիևի և Էմինե Էրդողանի միջև ընթանում է հետևյալ երկխոսությունը․
Իլհամ Ալիև — Շնորհակալություն ցուցաբերած հոգատարության համար։ Հանկարծակի (առանց պատճառի) եղավ։ Եկա, տեսա, որ ոտքն այդպես ուռել է:
Էմինե Էրդողան — Ցավում եմ (բռց․՝ անցած լինի)…
Իլհամ Ալիև- Առանց պատճառի, ինֆեկցիան էլ շատ արագ էր տարածվում, ժամերով, հիվանդանոց հասնելու ժամանակ արդեն մինչև ծունկն էր հասել։
Այնուհետև Ի․ Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Էմինե և Թայիփ Էրդողաններին ամեն օր հետաքրքրվելու համար, ինչին ի պատասխան Թայիփ Էրդողանը նշում է, որ այդ հիվանդանոցը, որտեղ, ըստ հաղորդման հեղինակի, բուժվում է կրտսեր Հեյդար Ալիևը, լավն է։
Շարունակությունը՝ այստեղ