Դալայ Լաման կոչ է անում մարդկանց միավորվել՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ
International newsԿորոնավիրուսի համաճարակը համաշխարհային խնդիր է, և այն լուծելու համար բոլոր երկրները պետք է գիտակցեն Երկրի վրա յոթ միլիարդ մարդու փոխկախվածությունն ու պատասխանատվությունը: Այս մասին հնդիկ բուժաշխատողներին ասել է Դալայ Լաման, պատասխանելով գլոբալ համերաշխության և պատվաստանյութերի փոխանակման մասին հարցին:
«Դա անմիջականորեն կապված է Երկրի ողջ 7 միլիարդ բնակչության միասնության ընկալման հետ, հասկանալով, որ մենք պետք է սովորենք միասին ապրել այս մոլորակի վրա։ «Իմ պետությունը», «իմ ժողովուրդը», «իմ խումբը» մտածելը հնացած է»,-ասել է Դալայ Լաման հնդիկ բժիշկների և դեղագործների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Բուդդիստների հոգեևոր առաջնորդը կոչ է արել ուշադրություն դարձնել այն փաստին, որ ժամանակակից գիտնականները մարդկանց անվանում են «սոցիալական կենդանիներ»: Այս անալոգիան թույլ է տալիս տեսնել, որ խմբի մնացած անդամները անհատի գոյատևման, հաջող և երջանիկ կյանքի հիմքն են: Նա ավելացրել է, որ արժե բարելավել կրթական համակարգը, այն լրացնելով հոգևոր արժեքներով, կարեկցանքի և ոչ բռնի զարգացումով:
«Այսօր մենք հստակ տեսնում ենք, որ հյուսիսից եկած մարդու ապագան կախված է հարավից եկած մարդուց և հակառակը: Այլ մարդիկ մեր եղբայրներն ու քույրերն են: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի բնակչության բոլոր յոթ միլիարդը մեկ են»,-ընդգծել է նա: