Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիակատար և անշրջելի կապիտուլյացիա. Վահե Հովհաննիսյան

Blog

Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի մտածեք, թե Նիկոլին սպասում է այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մեջ չէ։ Պետք է ամբողջությա´մբ հասկանալ, թե ինչ են ուզում օտարները մեզնից, և ինչի համար է Նիկոլը։

Ի՞նչ են ուզում մեզնից

Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։ Իսկ մենք չենք հասկանում։ Կարդացեք միջազգային փորձագիտական շրջանակների ու վերլուծական կենտրոնների նյութերը ու կապշեք, թե ի´նչ մակարդակում են գտնվում հայկական պետության վերնախավերը և, հետևաբար, ինչ կարծիքի են ուրիշները մեր մասին։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան՝ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են ստանալ մի պետություն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարավորություն, և ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թե շատ մեծ խնդիրներ։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալույծի։

Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետևյալ քայլերը.

Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թվաքանակ, լուրջ զինտեխնիկա, որակյալ սպայակազմ։

ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով կարևոր ճանապարհների վրա։

Ջարդել հազար տարի չունեցած և միայն վերջին 28 տարում կաթիլ-կաթիլ կառուցված հայկական դիվանագիտական համայնքը։

Ջարդել հայկական աշխարհը, Հայաստանը տարանջատել սփյուռքից։ Հայաստան-սփյուռք-Արցախ համակարգը, ըստ նրանց, չպետք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։

Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի և ազգային ինքնության պահոցն է։

Հայաստանի վրա դնել ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ. վնասը։ Այս թիվը վաղուց հնչեցվում է նրանց կողմից։

Հայաստանի և Արցախի մի խումբ հեղինակավոր պետական և ռազմական գործիչների՝ որպես պատերազմի հանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվությունից վերջնական զրկելու նպատակով։

Այս կետերի մեջ էր նաև հայրենասեր, էներգիա և դիմադրության պաշար ունեցող մարդկանց կոտրումը և հեռացումը, որն արվեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ոչնչացնելով հազարավոր՝ կենսունակ, հայրենատիրության ընդգծված զգացում ունեցող մարդկանց։

Սրանք այն կետերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կսարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետություն։Կսարքի այնպիսի Հայաստան, որտեղից կփախչի հոգևոր կամ կրթական քիչ թե շատ պաշար ունեցող մարդը։

Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտվում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամեն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրվանին.

Հայաստանի իշխանությունները,

Գեներալական կոչումներ ստացող, արիության, քաջության, խիզախության, անզնազոհության մեդալներ ստացող ուժայինները, որոնք կատաղի ու անմոռաց պայքարում են երկրի վերածննդի հույսի դեմ,

Մերձնիկոլական շրջանակները, որոնք իրենց աչքերով մեզնից շատ ավելին են տեսնում ու գիտեն, բայց ծառայում են որպես սուլթանի հարճ։

Վախվորած կրթվածները, որոնք միշտ վախենում են սեփական կարծիք ունենալուց,

Այլ

Հիմա հասկանալ է պետք հակառակ ռեսուրսի աղբյուրները։ Որտե՞ղ է դիմադրության և Հայաստանի հնարավոր վերելքի պոտենցիալը։

Հայաստանի վերջին մեկ տարվա պատմությունը շատ հարցերի ստիպել է նայել այլ կերպ։ Հին հերոսների, հին կուռքերի դեֆոլտն այս հարցը նոր սրությամբ է դնում։

Միևնույն ժամանակ ձևավորվում են ազգային-առաջադիմական պոտենցիալի նոր աղբյուրներ

Հայ եկեղեցին ու նրա բազմաթիվ սպասավորներ

ՀՅԴ երիտասարդ սերունդը, ՀՅԴ շարքային տղերքը՝ կամավորները

Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից ու բարեկեցիկ կյանքերից պատերազմի դաշտ շտապածները

Հանրային գործիչների մի պատկառելի անվանացանկ, որոնք վերջին 2 տարում դրսևորվեցին որպես իսկական քաղաքացիներ և իսկական պրոֆեսիոնալներ, և որոնք չմասնակցեցին այս ընտրություններին։

ՀՀ գուցե քիչ հայտնի կամ ընդհանրապես լայն հանրության անհայտ շատ քաղաքացիներ, որոնք իրենց մարդկային և գիտակցական որակներով շատ ավելի բարձր են, քան վերնախավեր կոչվածը։

Սա ավելի քան բավարար ռեսուրս է Նիկոլին մերժած 400 հազարին ամուր պահելու, տանը մնացած 800 հազարին համախմբելու և Հայաստանի կազմաքանդման տակ ստորագրած 700 հազարը կազմաքանդելու համար. պետք է գիտակցենք, որ այդ մարդկանց մեծ մասը չի հասկացել, թե ինչի´ն է տալիս իր ձայնը։

Դիմադրության և վերելքի  նոր համակարգեր

Հարյուր տարի առաջ թուրքական յաթաղանին հիմա փոխարինելու է եկել Նիկոլի մուրճը։ Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թե «Հայաստանը», այլ Հայաստանը։ Այս կողմից որևէ հետևություն դեռ չի արվում։ Կարծում եմ սրա պատճառը հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմի հնացվածության մեջ է։

Նիկոլը շատ ավելի լավ է հասկանում, որ հիմա ամեն ինչ շատ արագ է հնանում, և նախընտրական մեխանիզմներն ու թիմերն արդեն անցյալ են, դրա համար էլ նոր ֆորմատներ է հորինում ու փորձում 0+0+0+0+…. ից մի կերպ մի ինչ-որ 1 ստանալ։ Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտությունը, որը միտում ունի՝ վերածվելու համակերպվածության։

Ակնհայտ է, որ պետք է ձևավորվեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձևաչափեր։ Պետք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, և նրա 7-ը, որը լի էր փոխադարձ անվստահությամբ, և նախընտրական դաշինքները՝ լայն հասարակության համար անհասկանալի կապերով, պարտավորություններով ու տրամաբանությամբ, պետք է մոռանալ նրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։

Ուղղակի պետք է լինել.

հասարակության առաջ ազնիվ

հասարակության համար հասկանալի

հասարակության իրական դեմքերից ու շրջանակներից կազմված

Միայն այս դեպքում հնարավոր կլինի կազմակերպել դիմադրություն և ունենալ վերելքի հույս։ Չանենք՝ թուրքական ցանկության վերը նշված բոլոր յոթ կետերը դառնալու են իրականություն։

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia