Սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը
International newsԱյսօր աշխարհը գտնվում է նոր կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքի սկզբնական փուլում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը:
«Մենք այժմ երրորդ ալիքի վաղ փուլում ենք: Արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ վարակվածության մակարդակն աճում է աշխարհում, ավելի շատ դեպքեր գրանցվել են ԱՀԿ-ի բոլոր շրջաններում, բացի մեկից: Տաս շաբաթ անկումից հետո մահացության մակարդակը նույնպես բարձրանում է»,-ասել է նա:
Ըստ ԱՀԿ ղեկավարի, CoViD-19-ի դեպքերի թվի աճը կապված է հիվանդության «հնդկական» շտամի հետ, որը կոչվում է «դելտա»: Այժմ այս տարբերակն արդեն գրանցվել է 111 երկրներում:
Ավելին՝ այստեղ