Ջրհեղեղի հաստատված զոհերի թիվը հասել է 80-ի
International newsԳերմանիայում ջրհեղեղի հաստատված զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ Արվայլեր շրջանում անհետ կորածների թիվը՝ ավելի քան 1,3 հազարի: Այս մասին հայտնում է Bild-ը:
Տեղի ոստիկանությունից մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:
Այս պահին որոշ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ, դրա համար փրկարարները չեն կարողանում հասնել կոնկրետ հատվածներ, ինչով պայմանավորված էլ կա կորածների նման մեծ թիվ:
Իշխանությունները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել: Հայտնի է, որ վերջին օրվա ընթացքում փրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 580 զինվորական:
Ավելին՝ այստեղ