«Գիտեմ՝ կարոտելու եմ հենց այդ հաղթանակներին»․ Արսեն Ջուլֆալակյան
SportԱշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է ինքնակենսագրական գիրք գրել:
Կարիերան ավարտելու մասին հայտարարությունից հետո Արսեն Ջուլֆալակյանը հանդիպեց նաև լրագրողների հետ:
Արսեն Ջուլֆալակյանը իր խոսքում շեշտեց, որ արդեն իսկ սկսել է ինքնակենսագրական գրքի աշխատանքները և հույս ունի, որ այն մինչև տարվա վերջ պատրաստ կլինի: Նա առանձնակի շնորհակալություն հայտնեց ամբողջ կարիերայի ընթացքում իր հետ աշխատած մարզիչներին, Ըմբշամարտի ֆեդերացիային, սպորտի նախարարությանը (խմբ. այժմ ԿԳՄՍ նախարարություն) և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին:
«Հաղթանակները մեծ են, ինչի համար էլ սկսեցի մեծ սպորտով զբաղվել: Գիտեմ՝ կարոտելու եմ հենց այդ հաղթանակներին»,-շեշտեց Արսենը:
Վերջինիս վերհիշեց կարիերայի ընթացքում ունեցան հաջողությունները, ընդգծեց իր համար կարևոր հաղթանակները:
Ամփոփելով Արսեն Ջուլֆալակյանի կարիերան՝ նրա հայրը՝ Լևոն Ջուլֆալակյանը շեշտեց, որ Արսենի անցած ուղին լի էր դժվարություններով, բայց ինքը՝ որպես հայր և մարզիչ, հպարտ է, որ իր որդին կարողացել է հայ ազգին այդքան շատ բերկրանքի պահեր նվիրել:
«Արսենը կարիերայի ավարտից հետո էլ կշարունակի օգուտ տալ իր հայրենիքին, նա այն մարդկանցից չէ, որ հանգիստ տեղում նստի: Շնորհակալ եմ նրան, որ այսքան տարիներ շարունակ բարձր է պահել մեր պատիվը»,-ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանի կարիերայի ընթացքում գրանցած արդյունքներն են`
Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում (Պեկին, Լոնդոն, Ռիո):
Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ:
Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ:
Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ:
Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ:
Ունիվերսիադայի բրոնզե մեդալ:
Երիտասարդների աշխարհի չեմպիոն:
Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ:
Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն:
Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
ԵՊՀ Ոսկե մեդալ:
ՀՀ 2012թ. լավագույն մարզիկ:
Սպորտի վաստակավոր վարպետ: