Եվրախորհրդի նախագահը ժամանել է Վրաստան
International newsԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Վրաստան, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Բաթումիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորեցին Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն:
Շառլ Միշելը Վրաստան է ժամանել Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:
Եվրոպական խորհրդի նախագահը վաղը կմասնակցի Բաթումիի միջազգային համաժողովին, որի ընթացքում տեղի կունենա Արևելյան գործընկերության ասոցացված երկրների ղեկավարների հանդիպումը: Բացի այդ, նախատեսվում են հանդիպումներ ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: