Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ու պատանիների համար
CultureՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիրը»:
Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար, որոնք հասարակական կյանքում սոցիալական ներառման խնդիր ունեն:
Ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցման (կարպետագործություն, գորգագործություն) ծրագիրն ուղղված է բացահայտելու 6-18 տարեկանների ներուժը, նպաստելու նրանց կրթական, ստեղծագործական ունակությունների ու ինքնադրսևորման հնարավորությունների զարգացմանը։
Ցերեկային կենտրոն հաճախող և սոցիալ-հոգեբանական աջակցություն ստացող երեխաների համար կստեղծվի ստեղծագործական միջավայր, ինչը կնպաստի նրանց արտադպրոցական զբաղվածության և արհեստագործական գիտելիքների ձեռքբերմանը։
Ծրագրի ավարտին կկազմակերպվի ցուցահանդես և կներկայացվեն մասնակիցների աշխատանքները: