Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը
International newsՖրանսիայում սկսվել է կորոնավիրուսի չորրորդ ալիքը: Երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալի խոսքով, դեպքերի թիվն աճում է բավականին արագ տեմպերով:
«Մենք մտել ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք: Համաճարակի դինամիկան չափազանց ինտենսիվ է. Մենք տեսնում ենք ավելի արագ աճող ալիք, քան նախորդները»,-ասել է Ատալը նախարարների խորհրդին հաջորդած ճեպազրույցի ժամանակ: