Ֆրանսիայում դեռահասին են գլխատել
International newsՖրանսիայի հարավում ոստիկանությունը լիկվիդացրել է տեղի բնակչին, ով նախկինում սպանել ու գլխատել է 13-ամյա դեռահասի: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը:
Ավելի վաղ Մարսելում դպրոցական տղա երեխա էր անհետացել, ենթադրվում էր, որ նա փախել է տնից: Խուզարկության ընթացքում իրավապահները երկրի հարավ-արևելքում գտնվող կոմունայի տներից մեկում հայտնաբերել են տղայի գլխատված մարմինը: Լոգարանում դույլի մեջ, գտել են նրա կտրված գլուխը:
Մի քանի ժամ անց բնակարանի տիրոջը գտել են մերձակա Արլում: Նրան գնդակահարել են ոստիկանները՝ փախուստի փորձ կատարելու ժամանակ: Նշվում է, որ հանցագործը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա փորձել է ուտել սպանված դեռահասի մարմնի մասերը: