CHAMPION’S DAY. Արթուր Դավթյան
SportNEWS.am Sport-ը ներկայացնում է հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայում անցկացվելիք 32–րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանին։
2021 թվականի ապրիլի 24- ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում հռչակվեց չեմպիոն եւ անմոռուկով կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Արթուր Դավթյանը Տոկիո-2020–ում Հայաստանի մեդալի իրական հավակնորդներից մեկն է։
NEWS.am Sport-ը Champion's Day նախագծում ներկայացնում է օլիմպիական Արթուր Դավթյանին եւ նրա մարզումային օրը։
Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ եւ նժույգ թափեր
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։
Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։
Ամուսնացած է, ունի 2–ամյա դուստր։
Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։
Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:
Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։
Տոկիո-2020-ում Հայաստանի օլիմպիական հավաքականից առաջինը պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը: Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա հուլիսի 24-ին Երեւանի ժամանակով 05:00-ին կամ 09:30-ին:
Արթուր Դավթյանն արդեն օլիմպիական մայրաքաղաքում է եւ անցկացրել է առաջին մարզումները։
Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը կպայքարի իր հիմնական մրցաձեւում՝ հենացատկում, հանդես կգա նաեւ նժույգ թափեր վարժությունում։
Արթուր Դավթյանին Տոկիոյի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։
Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։
Champion's Day նախագիծը ներկայացնում է հայ չեմպիոնների օրվա, մարզումների, առօրյայի, չեմպիոն դառնալու բարդ ճանապարհի մասին: