Դեպայ. Չի կարելի մերժել «Բարսելոնային»
Sport«Բարսելոնայի» նորեկ, Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կատալոնական ակումբում իր շնորհանդեսից հետո կիսվել է տպավորություններով։
«Մեծ երազանք է գտնվել այստեղ, մանկուց երազել եմ այդ մասին: Մանկության տարիներին պապիկս «Բարսելոնայի» համազգեստ էր նվիրել ինձ, քանի որ հավատում էր, որ խաղալու եմ այստեղ:
Կտեղափոխվեի «Բարսելոնա», եթե նույնիսկ թիմի գլխավոր մարզիչը չլիներ Ռոնալդ Կումանը: Այս ակումբին չի կարելի մերժել: Կումանը մեծ դերակատարում է ունեցել իմ տեղափոխության մեջ, սակայն, ամեն դեպքում, կանեի դա»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Դեպայն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Բարսելոնա», որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր: 2017-ից նա հանդես էր գալիս ֆրանսիական «Լիոնում»: Անցած մրցաշրջանում նա «Լիոնի» կազմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։