Ուկրաինայի նոր գլխավոր հետախույզը Ռուսաստանին թշնամի է անվանել
International newsՈւկրաինայի արտաքին հետախուզության ծառայության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համարում է թշնամի:
«Համոզված եմ, որ Արտաքին հետախուզության ծառայությունն ունի հոյակապ ավանդույթներ, հիանալի ներուժ, շատ հզոր մասնագետներ:
Համոզված եմ, որ ձեզ հետ միասին մենք կկարողանանք ամեն ինչ անել մեր պետության ազգային շահերը պաշտպանելու, մեր թշնամու՝ Ռուսաստանի Դաշնության, այլ պետությունների ծրագրերի և մտադրությունների մասին բարձր, որակյալ տեղեկատվություն ստանալու համար»,-ասել է նա: