Նոր մանրամասներ կորած զինծառայողներից. ՊՆ
SocietyՀուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՊՆ նախարարությունից։
Հաղորդվում է, որ աշխատանքները շարունակվում են «ռուս գործընկերների միջնորդությամբ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ՊՆ-ն հայտնել էր, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Ավելին՝ այստեղ