Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Ավանեսյան
SocietyՀակառակորդի կրակից վիրավորում ստացած զինվորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով, հակառակորդի սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինվորները այժմ գտնվում են հոսպիտալում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որեւէ փոփոխություն չկա։
«Վիճակը մնում է ծայրահեղ ծանր», - ասաց Ավանեսյանը։