Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի․ Շոյգու
International newsՏաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ բազան ռազմական օգնություն կտրամադրի երկրին՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:
«Մենք չենք անտեսում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և գրոհայիններին Տաջիկստանի տարածք տեղափոխելու փորձերը: Այդ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցին սպառնալիքի դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամին, Ռուսաստանը կարձագանքի»,-ասել է Շոյգուն:
Ավելին՝ այստեղ