ԱՄՆ-ն 2-րդ անգամ ձախողել է «ընդամենը 20 րոպեում Մոսկվա հասնելու ունակ» հրթիռի փորձարկումը (լուսանկար)
International newsԱՄՆ ռազմաօդային ուժերը կրկին ձախողել են AGM-183A Air-Launched Rapid Response Weapon (ARRW) գերձայնային հրթիռի նախատիպի թռիչքային փորձարկումները, գրում է The Drive:
Փորձարկումներն իրականացվել են B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչի միջոցով՝ Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիայի ափերի մոտ:
Հրթիռն ապահով կերպով առանձնացել է օդանավից, սակայն շարժիչը չի գործարկվել: Զինվորականների համաձայն՝ չնայած շարժիչի տեխնիկական խնդիրներին, արձակման ընթացքում հնարավոր է եղել ձեռք բերել «արժեքավոր տվյալներ». նախորդ թռիչքի ժամանակ նախատիպը չէր առանձնացել փոխադրող ինքնաթիռից:
Lockheed Martin ընկերության մշակած գերձայնային հրթիռն իր տեխնիկական բնութագրերի շնորհիվ ունակ է ժամում 15 հազար մղոնից ավելի արագություն զարգացնել: Այն համալրված է կառավարվող մարտական բլոկով ռեակտիվ շարժիչով:
Լրատվամիջոցները նշում էին, որ AGM-183A-ն կարող է Պեկին հասնել 30 րոպեում, իսկ Մոսկվա՝ 20 րոպեում: