ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՕԳՈՍՏՈՍԻ). Սկսվել է Կոլումբոսի առաջին ճամփորդությունը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Նիգեր՝ Անկախության օր Ֆրանսիայից, Վենեսուելա՝ Դրոշի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1903 – ծնվել է ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը՝ Շահան Շահնուրը։
1903- ծնվել է հանրահայտ բժիշկ Լևոն Հարությունյանը:
1930 – ծնվել է հայազգի խորհրդային ատոմային տեխնիկ Եվգենի Աբրահամյանը:
1937 –ծնվել է նկարիչ և խեցեգործ Վան Սողոմոնյանը:
1966 – ծնվել է մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
2007- ACBA-Credit Agricole բանկը առաջին անգամ Հայաստանում ստորագրել է սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և աշխարհում խոշորագույն բանկային խմբերից մեկի` Citigroup-ի հետ:
2009-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական քաղաքական, պետական գործիչ, տնտեսագետ, ակադեմիկոս Ստեփան Սիտարյանը:
2010 – հայերեն Վիքիպեդիան հատել է 10 000 հոդվածի շեմը։
2011-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերից մեկում 2010 թվականի նոյեմբերի 19-ին տեղի ունեցած չորս զինվորների սպանության և երեք զինվորների վիրավորման գործով մեղադրվող զինծառայող Մանվել Հազրոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2018-Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ պահանջել են համասեռամոլներին հեռանալ գյուղից, այնուհետև նրանց միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիները ծեծի են ենթարկել նրանց: Չորս անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2020- վախճանվել է Հայաստանի նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը:
ԱՇԽԱՐՀ
1492 – Կոլումբոսը 3 կարավելլաներով՝ «Սանտա Մարիա», «Նինյա» և «Պինտա», դուրս է եկել Պալոս-դե-լա-Ֆրոնտերա քաղաքի նավահանգստից և ուղևորվել է գտնելու Ասիա տանող կարճ ճանապարհը: Սկսվել է Կոլումբոսի առաջին ճամփորդությունը:
1546 –մարդասիրական ստեղծագործություններ հրատարակելու համար կախաղան է բարձրացվել ֆրանսիացի հրատարակիչ Էտյեն Դոլեն:
1770 –ծնվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդը:
1778 –Միլանում բացվել է «Լա Սկալա» օպերայի շենքը:
1811 –ծնվել է պտուտակային վերելակների և վերելակի անկումը կանխող արգելակների գյուտարար Էլիշա Օտիսը:
1829– Փարիզի երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գարնիե) կայացել է Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի պրեմիերան։
1882 –ԱՄՆ-ի Կոնգրեսը 10 տարով արգելել է չինացիների միգրացիան երկիր, ինչպես նաև արգելել է երկիր մուտք գործել լուսնոտներին, հանցագործներին և հոգեկան հիվանդներին:
1904 –անգլիական արշավախմբի անդամները մտել են Տիբեթի մայրաքաղաք Լհասա: Նրանք սուրբ քաղաք Լհասա մտած առաջին եվրոպացիներն էին:
1904- ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Կլիֆֆորդ Սայմարկը:
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ֆրանսիային:
1919 – վախճանվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1926 –լոնդոնյան Պիկադիլլի հրապարակում տեղադրվել են առաջին լուսացույցերը:
1956 - Սիրիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: 1960 - Նիգերն անկախություն է ստացել Ֆրանսիայից:
1968 –վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Կոնստանտին Ռոկոսովսկին:
1975 - Մարոկկոյում Բոինգ-707 մարդատար ինքնաթիռը բախվել է լեռանը, զոհվել է 188 մարդ:
1980 –Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի է ունեցել Օլիմպիական 12-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:
1988 –խորհրդային բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել գերմանացի Մատիաս Ռուստը, որն իր ինքնաթիռով վայրէջք էր կատարել Մոսկվայի Կարմիր հրապարակում:
1994 – վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:
1998- վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր և դաշնակահար, երաժշտության թեորետիկ Ալֆրեդ Շնիտկեն:
2005 - Մահմուդ Ահմադինեժադը դարձել է Իրանի նախագահ:
2008 – վախճանվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում