Ամենամեծ ադամանդը Կուլինան է, որը գտվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին՝ 621,35գ զանգվածով(3106.75 կարատ): Այս մասին հայտնում է Orer.am-ը` վկայակոչելով Наука.ru-ին:
Քանի որ Հարավաֆրիկյան Հանրապետությունն այն ժամանակ Բրիտանիայի գաղութն էր, նահանգապետն այդ քարը նվիրել է Էդուարդ VII թագավորին՝ որպես ծննդյան ընծա, սակայն ադամանդի շատ բարձր արժեքի պատճառով հարց էր առաջացել, թե ինչպես կարելի է այն անվտանգ հասցնել Լոնդոն:
Արդյունքում որոշվեց, որ հսկա Կալլինանի ադամանդն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ պետք է նավով փոխադրվի:
«Կուլինանի» ուսումնասիրությունը պարզել է, որ դրա մեջ միկրոճաքեր կան, այդ պատճառով էլ այն բաժանվել է չորս խոշոր, 5 միջին չափերի և գրեթե հարյուր մանր քարերի: