Հայաստանում հրդեհի նոր օջախ է առաջացել․ ԱԻՆ-ը զգուշացնում է
SocietyՕգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի 17 աշխատակից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք։
Ժամը 15։40-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին։ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» ազգային պարկի և «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Շարունակությունը՝ այստեղ