ՊՍԺ-ի հարձակվողը դարձել է «Ռոմայի» գլխավոր տրանսֆերային նպատակը
SportՖրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին դարձել է իտալական «Ռոմայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Մայրաքաղաքային ակումբը փոխարինող է փնտրում բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, որը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխվելուն:
Իկարդիից բացի, «Ռոմայի» տրանսֆերային ցուցակում են նաև Տեմի Աբրահամը («Չելսի»), Ալեքսանդր Իսակը («Ռեալ Սոսյեդադ») և Սերդար Ազմունը («Զենիթ»):
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա Իկարդին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ: