Այսօր առավոտյան տարածաշրջանում տեղի է ունեցել 2 երկրաշարժ
International newsԱյսօր առավոտյան Վրաստանի տարածքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ժամը 07:24-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք: Միջին ուժգնության երկրաշարժի օջախը գտնվում էր 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Դրան հաջորդել է մեկ հետցնցում (երկրորդ ցնցում). ուղիղ կես ժամ անց նույն գոտում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Շարունակությունը՝ այստեղ