Պառավաքար համայնքում շչակ է գործարկվելու
SocietyՕգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ խնդրելով չանհանգստանալ: