Լուկակուն տրանսֆերների ընդհանուր գումարով առաջ անցավ Նեյմարից եւ Ռոնալդուից
SportԼոնդոնի «Չելսիի» նորեկ Ռոմելու Լուկակուն իր կարիերայում տրանսֆերների ընդհանուր գումարով հետ թողեց Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին՝ բարձրանալով առաջին տեղ այս ցուցանիշով, հաղորդում է sport-express-ը։
Լուկակուի ընդհանուր տրանսֆերային գումարը հասավ 321 միլիոն եվրոյի․ 2011 թվականին բելգիական «Անդերլեխտից» 12 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Չելսի», 2014-ին՝ 36 միլիոն եվրոյով «Չելսիից» տեղափոխվել է «Էվերտոն», 2017-ին 84 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», 2019-ին 74 միլիոն եվրոյով միացել է «Ինտերին», այժմ 115 միլիոն եվրոյով՝ «Չելսի»։ Օգոստոսի 12-ին անգլիական ակումբը Լուկակուի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Նեյմարի ընդհանուր տրանսֆերային գումարը 310 միլիոն եվրո։ Նա բրազիլական «Սանտոսից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա», որից էլ՝ ֆրանսիական ՊՍԺ։
Ռոնալդուի ընդհանուր տրանսֆերային արժեքը 228 միլիոն եվրո։ Նրա համար վճարել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։