Հրաձգություն. կա 6 զոհ
International newsԲրիտանական Պլիմուտում հրաձգության միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում ՝ կասկածյալը, հայտնել են Դևոնի և Քորնուոլի ոստիկանները:
«Հաղորդվում է վեց զոհի, այդ թվում՝ կասկածյալի մասին ... Երկու կին և երկու տղամարդ մահացել են տեղում: Մեկ այլ տղամարդ, ենթադրաբար հարձակվողը, նույնպես մահացել է տեղում: Բոլորը, ենթադրաբար, մահացել են հրազենային վնասվածքներից», - հայտնել է ոստիկանությունը Facebook- ում:
Ոստիկանությունը դեռ չի հայտնում միջադեպի պատճառների մասին, սակայն չի դիտարկում ահաբեկչության վարկածը կամ այլ կասկածյալների հավանական ներգրավվածությունը: Նախաքննությունը շարունակվում է: