Քաբուլի օդանավակայանից բոլոր առևտրային չվերթերը դադարեցվել են
International newsՔաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում Է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում:
Flightradar24 պորտալը նաեւ հայտնում Է, որ տարբեր ավիաընկերությունների՝ Նյու Դելի ուղեւորվող երկու չվեթեր, որոնց ուղին պետք Է անցներ Աֆղանստանով, փոխել են երթուղին՝ շրջանցելով այդ երկիրը:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: