Բարերար Արման Մայիլյանը պարգևատրվել է «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից՝ Արցախյան պատերազմի օրերից մինչ այսօր ցուցաբերած աջակցության համար
SocietyԱյսօր «Շենգավիթ» ԲԿ-ում հյուրընկալվել էր իսպանաբնակ հայ բարերար Արման Մայիլյանը, ով «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանի կողմից պարգրատրվել է խորհրդանշական հուշանվերով և շնորհակալագրով՝ Արցախյան պատերազմի օրերից մինչ այսօր ցուցաբերած պատրաստակամության, մարդասիրության և «Շենգավիթ» ԲԿ-ին տրամադրած մեծ աջակցության համար: Այս մասին հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Պատերազմի առաջին իսկ օրերից Արման Մայիլյանը ձեռնամուխ է եղել զինծառայողների, նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գործին, մի շարք բարեգործական միջոցառումներ, հումանիտար օգնություն է իրականացրել, որն էլ շարունակում է մինչ այսօր:
Եվս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում Արման Մայիլյանին ցուցաբերած հայրենանվեր աշխատանքի, պատրաստակամության, մեծ աջակցության և դժվար պահին հայրենիքին օժանդակելու վեհ առաքելության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: