Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ Աֆղանստանում հումանիտար աղետը կանխելու համար
International newsՉինաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ` Աֆղանստանում քաոսն ու հումանիտար աղետը կանխելու համար, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին: Այս մասին գրում է «Синьхуа» գործակալությունը:
«Չինաստանը պատրաստ է երկխոսություն վարել Միացյալ Նահանգների հետ՝ աֆղանական խնդրի մեղմ վայրէջքի իրականացմանը նպաստելու համար, օգնելու, որպեսզի Աֆղանստանը կրկին կմտնի քաղաքացիական պատերազմի և հումանիտար աղետի մեջ, որպեսզի այն չդառնա ահաբեկչության և ահաբեկիչների ապաստան: Անհրաժեշտ է խրախուսել Աֆղանստանում ներառական և բաց քաղաքական կառույցի ստեղծումը, որը կհամապատասխանի ազգային առանձնահատկություններին»,- ասել է նախարարը:
«Միացյալ Նահանգները պետք է օգնեն կայունացնել Աֆղանստանը և կանխել այնտեղ տիրող քաոսը, կառուցողական դեր խաղալ այնտեղ խաղաղության վերականգնման գործում: Որոշ չափով, ամերիկյան զորքերի հապճեպ դուրսբերումը լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Աֆղանստանում իրավիճակի վրա: Հաջորդ փուլում էլ ավելի մեծ խնդիրների ստեղծումը պատասխանատու մոտեցում չի լինի»,- հավելել է գերատեսչության ղեկավարը: