Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ
SocietyՍոթքի հանքավայրի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում. հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Անկանոն կրակոցներ են հնչում։ Հերթափոխում եղած աշխատակիցներին ուղարկում ենք տուն»,- հայտնեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին կրկին տարհանել են։ Աշխատանքը վերականգնվել է 03։00-ի սահմաններում։
Նախօրեին սրվել էր իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Շարունակությունը՝ այստեղ