Անհայտ անձինք հրդեհ են ձգել Իտալիայի նախագահի ամառային նստավայրի տարածքում
SocietyԱնհայտ անձինք հրդեհ են առաջացրել Կաստելպորցիանոյի (Հռոմից ոչ հեռու) արգելոցի տարածքում, որտեղ գտնվում է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի քաղաքամերձ ամառային նստավայրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ չարագործների գործողությունների հետևանքով, որոնք ցանկապատի վրայով հրկիզված առարկաներ են նետել, սկսել են այրվել որոշ թփեր և ծառեր: Նշվում է, որ բռնկումը նկատած մարդիկ նախազգուշացրել են հրշեջներին, որոնք արագորեն մարել են կրակը: la Repubblica թերթի տվյալներով՝ այրվել Է շուրջ 20 քառակուսի մետր:
Մատարելան դատապարտել է հանցավոր գործողությունները և շնորհակալություն է հայտնել աչալուրջ քաղաքացիներին ևհրշեջ բրիգադներին: