«Մահանալու ժամանակը չէ». հայտնի է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերայի օրը
CultureՋեյմս Բոնդի մասին պատմող նոր` «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ Լոնդոնի Royal Albert Hall-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում:
Կինոթատրոնի էկրաններին ֆիլմը կլինի սեպտեմբերի 30-ին: Ի սկզբանե բրիտանացի լրտեսի մասին պատմող այս նոր ֆիլմը պետք է էկրաններ բարձրանար 2020 թվականի ապրիլին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր:
«Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմը Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմն է: Հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը 007 գործակալի դերում հանդես կգա վերջին անգամ:
Variety ամսագիրն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի Քրեյգը դարձել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանը՝ վաստակելով ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար: