Մեկ օրում ավելի քան 108 մլն դիտում․ BTS-ի նոր տեսահոլովակը Գինեսի մի քանի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
CultureՀարավկորեական հանրահայտ BTS խումբն օրերս թողարկել է Butter նոր երաժշտական ստեղծագործության տեսահոլովակը`սահմանելով Գինեսի միանգամից մի քանի ռեկորդ։
Ինչպես նշվում է աշխարհի ամենահետաքրքրաշարժ և արտասովոր երևույթների տեղեկատուի պաշտոնական էջում, մայիսի 21-ին YouTube-ում թողարկած տեսահոլովակը մի քանի ժամվա ընթացքում դիտել է 3,9 միլիոն մարդ։
Բացի այդ, Butter-ը դարձել է 1 օրում ամենաշատ դիտված տեսահոլովակը՝ ավելի քան 108 մլն դիտում։
Նշվում է, որ Spotify ծառայությունում երաժշտական ստեղծագործությունն առաջին օրվա ընթացքում լսել և ներբեռնել է 11,042 միլիոն մարդ։