Աֆղանստանում ներքին փախստականների թիվը հասել է 3.7 միլիոնի. Reuters
SocietyՆերքին փախստականների թիվն Աֆղանստանում արդեն հասնում է 3.7 մլն մարդու, որոնց 80 տոկոսը կանայք և աղջիկներ են: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իսպանիայում տեղակայված աֆղանցի փախստականների ժամանակավոր ընդունման կենտրոն այցից հետո հայտնել է փախստականների թվի մասին:
«Աֆղանստանում 3.7 միլիոն մարդ արդեն փախստական է դարձել, նրանց 80 տոկոսը կանայք եւ աղջիկներ են»,- ասել է նա:
Եվրամիությունը կառաջարկի հաջորդ շաբաթ G7-ի հանդիպմանը դիտարկել փախստականների ընդունման և տեղավորման միջազգային սխեման:
«Մենք կառաջարկենք հաջորդ շաբաթ G7-ում դիտարկել Աֆղանստանից փախստականներին ընդունելու և տեղավորելու միջազգային ծրագիրը: ԵՄ-ն մտադիր է օրինական և անվտանգ ուղիներ կազմակերպել Աֆղանստանից փախստականների համար՝ մարդկանց մաքսանենգների ձեռքից նրանց խլելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը: