Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի Լա Լիգա
SportԱմառային տրանսֆերային արշավի ավարտին Մադրիդի «Աթլետիկոն» որոշել է ևս մեկ թանկարժեք տրանսֆեր ձևակերպել՝ բանակցելով «Հերտայի» հետ՝ բրազիլացի հարձակվող Մատեուշ Կունյայի տրանսֆերի վերաբերյալ:
Ըստ իտալական SportItalia ռեսուրսի լրագրող Ռուդի Գալետիի, ակումբները հաջողությամբ բանակցել են գործարքի շուրջ․ տրասնֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո:
Այժմ, սպասվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին իսպանական ակումբ։
Հիշեցնենք, որ Կունյան 2020 թվականի ձմռանը ՌԲ Լայպցիգից «Հերտա» է տեղափոխվել 18 միլիոն եվրոյի դիմաց, որից հետո նա անցկացրել է 28 հանդիպում բեռլինյան ակումբի կազմում ՝ խփելով ութ գոլ և կատարելով յոթ գոլային փոխանցում:
Իսկ այս ամառ Բրազիլիայի օլիմպիական հավաքականի հետ նա մասնակցեց Տոկիոյի խաղերին, և երեք գոլի և մեկ գոլային փոխանցում կատարեց, օգնելով իր հավաքականին մրցաշարում նվաճել ոսկե մեդալ: