Զելենսկին որոշել է արգելափակել ռուսական մի շարք լրատվամիջոցներ
SocietyՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով սանկցիաներ են կիրառվելու տասներկու ռուսական ընկերությունների նկատմամբ։
Այդ ընկերությունների ցանկում են՝ ռուսական ինտերնետ մատակարարող «Ростелеком» ընկերությունը «Ведомости», «Московский комсомолец» և «Завтра» պարբերականները, ինչպես նաև հետևյալ լրատվական կայքերի հիմնադիր ընկերությունները Anna-News, «ПолитЭксперт» и «Народные новости»։ Վերջինս պատկանում է գործարար Եվգենի Պրիգոժինին պատկանող մեդիաընկերությունների խմբին։