Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար (տեսանյութ)
SocietyՀիմա ԱԺ ամբիոնի մոտ կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության ու ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունն ու իրավիճակը: ԱԺ հերթական նիստի ընթացքում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ալիևը զավթեց Արցախի 75 տոկոսը, խաթարեց ՀՀ ամբողջ անվտանգային համակարգը, հայտարարեց, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչն իրենցն է, և ՀՀ իշխանությւոնները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, և մեր կողմից որևէ արձագանք չկա, և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որ պայթեցնի ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,-հայտարարեց Աննա Մկրտչյանը:
Մկրտչյանի ելույթի ժամանակ աղմուկ սկսվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անջատել Աննա Մկրտչյանի բարձրախոսը, երբ վերջինս իշխանությնաը կապիտուլյանտ որակումն էր տալիս: Նախազգուշացում ստացավ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Փաշինյանն էլ չարձագանքեց Մկրտչյանի հարցին՝ նշելով, թե իրեն ուղղված հարց չի հնչել:
Լարված իրավիճակն ԱԺ-ում շարունակվեց, և ԱԺ նախագահը, դիմելով Մկրտչյանին, ասաց. «Մի ստիպեք՝ Ձեզ զրկեմ խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, Դուք սադրում էիք»,-ասաց նա՝ մեկ նիստի ընթացքում Մկրտչյանին զրկելով խոսքի իրավունքից:
Ավելին՝ այստեղ