Պեսկովը խոսել է ռուս-թուրքական հարաբերությունների մասին
International newsՌուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն հռչակագրային բնույթի չեն, այլ գործընկերային և հիմնված են իրատեսական և ամուր առեւտրա-տնտեսական, ներդրումային գործակցության վրա, սակայն կան տարակարծություններ Ղրիմի հարցով։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նկատել է, որ Կրեմլի համար ընդունելի չէ թուրք գործընկերների՝ Ղրիմի մասով ունեցած կեցվածքը և համարում են այն բացարձակապես անընդունելի։ Միաժամանակ նաև, Պեսկովը հավելել է, որ Մոսկվան լի է համբերությամբ՝ բացատրելու թուրքական կողմին և մյուս երկրներին Ղրիմի մասով ռուսական դիրքորոշումը։ Պեսկովը Ղրիմն անվանել է ռուսական ռեգիոն։
«Ցանկացած տարակարծություն պետք է լուծել երկխոսության ճանապարհով։ Մենք պատրաստ ենք երկխոսության»,- շեշտել է Կրեմլի խոսնակը։