Հրավեր կամ մարտահրավեր մեծահարուստների ու բարձր պաշտոնյաների տղաներին
Society«Ո՞ւր էիք պատերազմի ժամանակ:
Եռաբլուրում հանգրվանած շուրջ 5000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա:
Հաշմանդամ դարձած շուրջ 10 000 մեր տղերքի մեջ չկա և ոչ մի հարուստի, օլիգարխի կամ բարձր պաշտոնյայի տղա…
Ո՞վ ասաց, որ մեր հասարակության մեջ աղքատները պիտի գնան մեռնեն, որ դուք ձեր ունեցածը պահեք: Էն ունեցածը, որին, բնականաբար, ոչ առանց նրանց արյուն-քրտինքի եք տիրացել:
Իսկ եթե մեր հայրենիքը միայն աղքատներինն է, իսկ ձեր հայրենիքը՝ ընդամենը ձեր ունեցվածքը, էդ դեպքում անկեղծ եղեք ու խոստովանեք, որ դուք չկաք»…
Նման հարցադրումներ էր արել ՄԻԱՍԻՆ շարժման համահիմնադիր Գևորգ Թադևոսյանը: Դեռ ամիսներ առաջ բարձրացնելով խնդիրը ֆեյսբուքի եթերով՝ նա շեշտել էր դրան հետևողական լինելու մասին:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19-ին, ՄԻԱՍԻՆ շարժումը Ազատության հրապարակ է հրավիրում օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների տղաներին՝ հասկանալու՝ ո՞րն է նրանց դերը և անելիքը մեր հասարակության մեջ, եթե այդ հասարակությունը, հանձինս նրանց, չունի էլիտա՝ վերնախավ: Նրանք պատասխանելու շատ հարցեր ունեն: Սպասում ենք՝ միասին որոշելու մեր համակեցության կանոնները:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում